Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը հանդիպել է աջարահայերին


Վրաստան կատարած երկօրյա այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Բաթումի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում հանդիպել է Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Տիգրան Սարգսյանը աջարահայերին հավաստիացրել է, որ բոլոր այն խնդիրները, որոնք մտահոգում են նրանց` գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում:

«Մենք շարունակելու ենք աշխատանքը մեր վրացի գործընկերների հետ, որպեսզի փուլ առ փուլ լուծենք այդ խնդիրները», - ասել է Հայաստանի վարչապետը:

Տիգրան Սարգսյանը, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցել է համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք էլ վարչապետին են ներկայացրել իրենց հիմնական մտահոգությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG