Մատչելիության հղումներ

Դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել


Նոյեմբերի 19-ին, ժամը 08:40-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992 թվականին ծնված Արեն Արմենի Սիմոնյանը:

Այս մասին հայտնում է ԼՂ Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG