Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը կայցելի Արգենտինա եւ Ուրուգվայ


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հանգանակությունների շրջանակում, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ, նոյեմբերի վերջին կայցելի Արգենտինա եւ Ուրուգվայ:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ տեղի բարերարների ու հայկական կառույցների ղեկավարների հետ:

Բակո Սահակյանը հանդիպումներ կունենա նաեւ երկու երկրների քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Արգենտինայում Ադրբեջանի դեսպան Մամադ Ահմաձադեն մտահոգություն է հայտնել Սահակյանի այցի կապակցությամբ։

«Հայերը նրան անվանում են Ղարաբաղի Հանրապետության նախագահ, սակայն նա անջատողական շարժման առաջնորդ է», - իր դիմումում գրել է, մասնավորապես, ադրբեջանցի դիվանագետը ՝ արգենտինացի օրենսդիրներին խնդրելով չհանդիպել Բակո Սահակյանի հետ։


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG