Այսօր Կրեմլում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ստորագրել են միասնական տնտեսական տարածքի ստեղծման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը` Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին հռչակագիրը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին պայմանագիրը եւ այդ հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգը։
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեդվեդեւը հայտարարել է, որ միասնական տնտեսական տարածքի ձեւավորումը կարեւոր քայլ է Եվրասիական տնտեսական միության ստեղծման ճանապարհին։ «Սրանով իսկ մենք արեցինք հերթական, հզոր քայլը Եվրասիական տնտեսական միության ձեւավորման ճանապարհին, որը, անկասկած, որոշելու է մեր երկրների ապագան», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Հենց Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է նաեւ Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովին ուղղված նամակը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ստեղծման մասին փաստաթուղթը վավերացնելու առաջարկով։ «Լավ օրինակ ցույց տալու համար ես այժմ կանեմ մի պարզ քայլ եւ համապատասխան փաստաթղթերը կմտցնեմ Պետդումա», - ասել է Ռուսաստանի նախագահը նամակը ստորագրելիս։