Մատչելիության հղումներ

Վարչապետը խոսում է Հայաստան - ԵՄ հարաբերությունների նոր փուլի մասին


«Վերջին շրջանում մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ մտել են զարգացման նոր փուլ: Դրա արդյունքում էլ մենք նոր թափ ենք հաղորդել մեր կողմից իրականացվող բարեփոխումներին», - ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` այսօր ընդունելով Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Էշթոնը գոհունակություն է հայտնել Հայաստան - ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից։ Նշելով, որ տպավորված են տարբեր ուղղություններում Հայաստանի ձեռք բերած առաջընթացով, նա ընդգծել է, որ կան բոլոր նախադրյալները՝ Հայաստան - ԵՄ հարաբերությունների ավելի խորացման եւ սերտացման համար:

«Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին տնտեսական առաջընթացի ապահովման համար, որին էապես կարող է նպաստել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ բանակցությունների գործընթացն առաջիկայում կմտնի նոր փուլ», - ասել է Քեթրին Էշթոնը:

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է կառավարության առաջնահերթությունները եւ երկրում միջին խավի ու քաղաքացիական հասարակության ձեւավորման, եվրոպական արժեքների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ այլ հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG