Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին Իլիա երկրորդից «իմաստուն խորհուրդներ» է ստացել


Վրաստան - Վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ասուլիսի ժամանակ, նոյեմբեր, 2011թ.
Վրաստան - Վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ասուլիսի ժամանակ, նոյեմբեր, 2011թ.
Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդները կարծես որոշել են աջակցել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին:

Վրաստանի ամենահարուստ բնակիչը, որ մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու եւ ընդդիմադիր կուսակցություն հիմնելու մտադրության մասին, երեքշաբթի երեկոյան այցելել է Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդին:

«Ես շատ ուրախ եմ, որ Իվանիշվիլին այցելեց պատրիարքարան: Մենք բազմաթիվ խնդիրներ քննարկեցինք, այդ թվում` Վրաստանի ապագան եւ ներկան, եւ եկանք եզրահանգման, որ ամեն ինչ լավ կլինի», - նշել է պատրիարքը:

Իվանիշվիլիի եւ պատրիարքի հանդիպման կադրերը վրացական առաջատար հեռուստաընկերությունները չեն հեռարձակել, եւ որպես հետեւանք` հանրության մեծամասնությունը դրանք դիտել է Youtube-ում:

Ինքը Իվանիշվիլին պատրիարքի հետ հանդիպման ավարտին հայտարարել է. - «Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր։ Ես Իլիա երկրորդից բազմաթիվ իմաստուն խորհուրդներ ստացա եւ լրջորեն կքննարկեմ դրանք` իմ ապագա նախաձեռնություններում օգտագործելու համար»:

Բիձինա Իվանիշվիլիի եւ վրացիների հոգեւոր առաջնորդի փոխադարձ հաճոյախոսությունների գագաթնակետը, սակայն, Իլիա երկրորդի հետեւյալ հայտարարությունն էր. - «Վրաստանի ժողովրդի մի մասը հույսեր է կապում Ձեր գործունեության հետ, ոմանց էլ այն նյարդայնացնում է»:

Մի քանի օր առաջ Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը կոչ էր արել երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին`
Իլիա երկրորդը եւ Միխեիլ Սահակաշվիլին Ռուս - վրացական պատերազմի երրորդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ, Թբիլիսի, 8-ը օգոստոսի, 2011թ.
Իլիա երկրորդը եւ Միխեիլ Սահակաշվիլին Ռուս - վրացական պատերազմի երրորդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ, Թբիլիսի, 8-ը օգոստոսի, 2011թ.
վերադարձնել Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը:

Իվանիշվիլիին վրացական անձնագրից զրկելու հարցը նաեւ միջազգային ասպարեզում է հայտնվել: Եվրոպական խորհրդարանը հինգշաբթի օրը քննարկելու է Վրաստանին նվիրված մի բանաձեւ, որում մի շարք եվրոպացի պատգամավորների նախաձեռնությամբ կարող է նաեւ հատուկ կետ ընդգրկվել` նվիրված Բիձինա Իվանիշվիլիին:

«Եվրոպական խորհրդարանին մտահոգում է Բիձինա Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու` իշխանությունների կայացրած որոշումը, ինչը տեղի ունեցավ, երբ նա հայտարարեց նոր կուսակցություն հիմնելու եւ 2012-ի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին», - նշված է լրացման տեքստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG