Մատչելիության հղումներ

Արաբական պետությունների լիգան երեք օր է տվել Սիրիային


Արաբական պետությունների լիգան պաշտոնական Դամասկոսին երեք օր ժամանակ է տվել` դադարեցնելու արյունալի բռնաճնշումները ընդդիմադիրների նկատմամբ եւ թույլ տալու միջազգային դիտորդներին այցելել Սիրիա:

Համագործակցությունից հրաժարվելու դեպքում Լիգան սպառնում է պատժամիջոցներ կիրառել Սիրիայի նկատմամբ:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում ութ ամիս շարունակվող հակակառավարական ակցիաների մասնակիցների նկատմամբ իշխանությունների կիրառած բռնությունների հետեւանքով շուրջ 3 հազար 500 մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG