Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը մեկնել է Ալմաթի


Նոյեմբերի 17-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ԱՊՀ-ի պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Ալմաթի է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստի ընթացքում կքննարկվեն եւ կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր:

Այցի ընթացքում պլանավորված են Սեյրան Օհանյանի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի, ինչպես նաեւ Բելառուսի եւ Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Յուրի Ժադոբինի եւ Միխայլո Եժելի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG