Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը վիդեոբլոգ է բացել


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը YouTube-ում բացել է իր անձնական վիդեոբլոգը: Վիդեոբլոգի (http://www.youtube.com/user/usembassyarmenia) առաջին տեսանյութում դեսպանը եւ նրա կինը` Լիբբի Հեֆերնը խոսում են Հայաստանում իրենց առաջին հանդիպումների մասին: Դեսպանը, մասնավորապես, ասում է, որ Հայաստանը եւ ԱՄՆ-ը հպարտանում են երկու երկրների կառավարությունների միջեւ ձեւավորված գործընկերությամբ:

«Որպես Միացյալ Նահանգների դեսպան` իմ նպատակն է առավել խորացնել եւ ընդլայնել մեր արդեն իսկ ամուր գործընկերությունը Հայաստանի եւ Հայաստանի ժողովրդի հետ տարբեր ոլորտներում», - ասում է դեսպանը:

Նա նաեւ պատմում է, որ հանդիպումներ է ունեցել քաղաքացիական հասարակության տարբեր անդամների հետ: Դեսպանի խոսքով` իրենց համար առավել տպավորիչ է եղել պատանի ձեռներեցների մասնակցությամբ միջոցառումը, որտեղ պատանիները ներկայացրել եւ վաճառել են իրենց պատրաստած ապրանքները: Լիբբի Հեֆերնը ցույց է տալիս իր ականջօղերը եւ էջանիշեր, որ ձեռք են բերել միջոցառման ընթացքում:

«Լիբբին եւ ես շնորհակալ ենք հայերին ջերմ հյուրընկալության համար», - տեսանյութում հայերենով ասում է դեսպանը և հավելում, որ հայերեն դեռ սովորում է եւ հույս ունի, որ հաջորդ շաբաթ ավելի լավ կստացվի:

Ջոն Հեֆերնը իր պաշտոնը ստանձնեց հոկտեմբերի 17-ին` փոխարինելով ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարի Յովանովիչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG