Մատչելիության հղումներ

Վաղը կմեկնարկի Քեթրին Էշթոնի տարածաշրջանային այցը


Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը վաղը Բաքվից կսկսի իր տարածաշրջանային այցը:

Էշթոնը Հայաստան կայցելի նոյեմբերի 16-ից 17-ը: Այցի ընթացքում Եվրամիության պաշտոնյան կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկվող հարցերի շարքում են լինելու ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանում սպասվող 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները եւ Հայաստան- Եվրամիություն հարաբերութունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG