Մատչելիության հղումներ

Թուրքիայում նոյեմբերի 9-ի երկրաշարժի զոհերի թիվը հասավ 32-ի


Թուրքիայի արեւելքում` Վան քաղաքի մոտակայքում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի։

Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի իշխանություններին, զոհվածների թվում են Ճապոնիայից ժամանած մարդասիրական առաքելության մի ներկայացուցիչ եւ երկու թուրք լրագրողներ։

Փրկարարները շաբաթ օրը հայտնել են, որ փլատակներից դուրս են բերել 30 մարդու։

Նախատեսվում է, որ այսօր աղետի վայր կժամանի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։

Նոյեմբերի 9-ի երկրաշարժը հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած եւ, ըստ վերջին տվյալների, 604 մարդու մահվան պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի հարյուրավոր հետցնցումներից ամենաուժգինն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG