Մատչելիության հղումներ

«Նեյշնլ ինսթրումենթս»-ը 6 միլիոն դոլարի ծրագիր կիրականացնի ՀՊՃՀ-ում


Հայաստանը «Նեյշնլ ինսթրումենթս»-ի ծրագրերի իրագործման համար շատ հարմար վայր է: Այդ մասին ասել է ընկերության նախագահ, համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ։

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության ներդրումը, նաեւ՝ դեռեւս 2007 թվականին Հայաստանի մարդկային ռեսուրսը գնահատելու եւ, ըստ այդմ, երկրում ընկերության մասնաճյուղ բացելու որոշումը:

Սերժ Սարգսյանի խոսքով` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատողների եւ ընկերությունների թիվը, ոլորտում վերջին տարիներին արձանագրվող աճը եւս մեկ անգամ փաստում են տվյալ ոլորտը երկրի տնտեսության գերակա ճյուղ հայտարարելու վերաբերյալ Հայաստանի կառավարության 2001 թվականի որոշման արդարացվածությունը։

Նախագահը կարեւորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաների հիմնման՝ «Նեյշնլ ինսթրումենթս»-ի ծրագիրը:

Զրուցակիցների կարծիքով, շուրջ 6 միլիոն դոլար արժողությամբ այդ ծրագիրը ՀՊՃՀ-ն կդարձնի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող բարձրակարգ տեխնոլոգիական համալսարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG