Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն 4 հայաստանցու է ձերբակալել ռադիոակտիվ նյութի ապօրինի իրացման փաստով


Երեկ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է ռադիոակտիվ նյութի ապօրինի իրացման դեպք:

ԱԱԾ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` օտարերկրյա քաղաքացուն «Ստրոնցիում» տեսակի ռադիոակտիվ նյութ փոխանցելու պահին ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ Կարեն Դանիելյանը, Արարատ Հակոբյանը, Կարեն Եդիգարյանը եւ Տիգրան Հովհաննիսյանը:

Փաստի առթիվ գործ է հարուցվել Հայաստանի քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Ռադիոակտիվ նյութ ապօրինի պահելը եւ իրացնելը»։ Գործի նախաքննությունը իրականացնում է ԱԱԾ-ի քննչական վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG