Մատչելիության հղումներ

Բերլուսկոնին համաձայն է հեռանալ` տնտեսական բարեփոխումների ընդունումից հետո


Սիլվիո Բերլուսկոնին համաձայնել է հրաժարվել Իտալիայի վարչապետի պաշտոնից, երբ խորհրդարանը կընդունի տնտեսական բարեփոխումների մասին օրինագիծը` ճգնաժամից խուսափելու նպատակով։

Այս լուրը հայտնի է դարձել Բերլուսկոնիի եւ երկրի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հանդիպումից հետո։

Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել կառավարության ֆինանսական հաշվետվությանը, սակայն դեռեւս քվեարկությունից առաջ վարչապետից հեռանալ էին պահանջում անգամ նրա կողմնակիցները։

Բերլուսկոնիի հրաժարականի հարցը առաջ քաշվեց` կապված Իտալիայի պարտքային պարտավորությունների մակարդակի մինչեւ 6.68 տոկոս բարձրացման հետ, ինչը կարող է երկիրը դեֆոլտի առջեւ կանգնեցնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG