Մատչելիության հղումներ

Հանձնաժողով ՊՆ-ում` զորակոչի ընթացքում գրանցված դիմում-բողոքները քննելու համար


Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով 2011 թվականի աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաեւ քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով` պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ:

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ զորակոչի ընթացքում քաղաքացիները աշխատանքային օրերին իրենց դիմում-բողոքները կարող են ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայր (Մոսկովյան 5, հեռախոս` 52-34-86, 52-34-82):

Հանձնաժողովի աշխատանքը, նախարարության հավաստիացմամբ, բաց է լրատվամիջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG