Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Նորվեգիայի արտգործնախարարը


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 8-10-ը Հայաստան պաշտոնական այց է կատարելու Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Յոնաս Գահր Շտյորեն:

Այցի ընթացքում Նորվեգիայի արտգործնախարարին կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Յոնաս Գահր Շտյորեն դասախոսություն կկարդա Երեւանի պետհամալսարանում, ինչպես նաեւ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Նորվեգիայի եւ Հայաստանի արտգործնախարարները կմասնակցեն «Էներգետիկ անվտանգությանն ուղղված փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացման նորվեգա-հայկական համագործակցության ծրագրի» մեկնարկի միջոցառմանը, Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությանը, ինչպես նաեւ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված համերգին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG