Մատչելիության հղումներ

Հայաստանցի 10 մարզիկներ Վիլնյուսում կմասնակցեն սամբոյի աշխարհի առաջնությանը


Նոյեմբերի 10-14-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի է ունենալու սամբոյի աշխարհի 35-րդ առաջնությունը, որին Հայաստանից մասնակցելու են 10 մարզիկներ։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն` մարզական սամբոյի տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն հայաստանցի 5 մարզիկներ, կանանց մրցաշարին` 2 մարզուհիներ։ Մարտական սամբոյի տղամարդկանց մրցաշարին Հայաստանը կներկայացնեն 3 մարզիկներ։

Հայաստանի պատվիրակության կազմում են աշխարհի գործող չեմպիոններ Աշոտ Դանիելյանը (մարզական սամբո, 74 կիլոգրամ քաշային կարգ) եւ Վաչիկ Վարդանյանը (մարտական սամբո, 68 կիլոգրամ քաշային կարգ)։

Պատվիրակությունը՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանի գլխավորությամբ, Վիլնյուս կմեկնի նոյեմբերի 10-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG