Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը մեկնում է Բրյուսել


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետը երեկոյան կմասնակցի Euro Crisis խորագրով Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կոնֆերանսին, որից հետո կընթրի Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ-ի խմբի փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխայի հետ:

Վաղը Եվրախորհրդարանում Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ-ի քաղաքական վեհաժողովին եւ հանդիպում կունենա «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG