Պաշտոնական Դամասկոսն այսօր հայտարարել է, որ դատապարտում է Վաշինգտոնի պահվածքը եւ միջամտությունը Սիրիայի ներքին գործերին։
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլենդը ուրբաթ օրը խորհուրդ տվեց սիրիացի ցուցարարներին հրաժարվել նախագահ Բաշար ալ-Ասադին հանձնվելու մտքից՝ չնայած Սիրիայի իշխանությունների խոստացած համաներմանը։
Սիրիայում մարտից շարունակվող ցույցերի եւ զանգվածային անկարգությունների ֆոնին՝ Վաշինգտոնը արդեն մի քանի ամիս շարունակ կոչ է անում ալ-Ասադին վայր դնել նախագահի լիազորությունները։
Սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը ԱՄՆ-ի պահվածքը գնահատել է որպես «կոպիտ միջամտություն Սիրիայի ներքին գործերին» եւ Վաշինգտոնին մեղադրել է ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու մեջ։
Կիրակի օրը ալ-Ասադի եւ նրա վարչախմբի հրաժարականը պահանջող ցուցարարների եւ կառավարության զորքերի միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում Սիրիայում ավելի քան 20 մարդ է զոհվել, թեեւ նախագահը ալ-Ասադը ավելի վաղ հայտարարել էր, թե հավանություն է տալիս բռնությունները դադարեցնելու՝ Արաբական երկրների լիգայի առաջարկած ծրագրին, որով իշխանություններին առաջարկվում էր բաց թողնել ազատազրկված ցուցարարներին, քաղաքներից հեռացնել զորքերը եւ բանակցություններ սկսել ընդդիմության հետ։