Մատչելիության հղումներ

ԼՂ իշխանությունները հերքում են ադրբեջանցի զինվորի մահվան հարցում իրենց մասնակցությունը


Նոյեմբերի 3-ին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի զինված ուժերի ակադեմիայի շտաբային ծառայության ամբիոնի ղեկավար, գեներալ-մայոր Լյանկյարան Ալիեւը հայկական կողմին է մեղադրել իր զարմիկի մահվան մեջ:

Նա նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի լեյտենանտ, 25 տարեկան Ալիեւ Էմին Էլմարօղլուի նոյեմբերի 2-ին զոհվել է հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով Խոջավենդի շրջանի Կուրոպատկինո գյուղի մոտ։

«Ես կարող եմ հպարտանալ միայն: Նա նահատակվեց հանուն հայրենիքի», - APA-ին ասել է գեներալ-մայորը:

Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց ադրեջանական կողմի մեղադրանքները. - «Սա հերթական ապատեղեկատվությունն ու քարոզչությունն է, որ տարածում են իրենց հասարակության շրջանում»:

Նա հավելեց, որ հրադադարի ռեժիմը միշտ ադրբեջանական կողմն է խախտում. - «Խախտում են, որ իրենց հասարակությանը հաղորդեն, թե պատերազմը չի վերջացել եւ որ նպատակ ունեն հետ վերադարձնել հողերը»:

Համաձայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեշժիմը խախտվել է շուրջ 180 անգամ:

Հայկական կողմը պնդում է, որ իրենք կրակ են բացել «միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»:

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG