Մատչելիության հղումներ

Ֆրանսիական երգիծական ամսագրի «Մուհամեդ առաքյալի» թողարկումը հրո ճարակ է դարձել


Ֆրանսիական "Charlie Hebdo" երգիծական ամսագրի գրասենյակում այդ գիշեր հրդեհ է բռնկվել։ Ամսագիրը որպես առաջիկա թողարկման «խմբագիր» նշել էր Մուհամեդ առաքյալի անունը։

«Ֆրանսպրես» գործակալությունը, վկայակոչելով ականատեսներից մեկի խոսքերը, գրում է, որ հրդեհի պատճառ է դարձել խմբագրության լուսամուտից ներս նետված դյուրավառ հեղուկով շիշը՝ «Մոլոտովյան կոկտեյլը»։

Ամսագիրը նախատեսել էր այս շաբաթ թողարկվելիք համարով «տոնել» Թունիսում իսլամիստական կուսակցության հաղթանակը։ Ամսագրի շապիկին նկարված էր Մուհամեդ առաքյալը, ով ասում էր․ «Եթե ծիծաղից չմեռնեք, մտրակի 100 հարված կստանաք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG