Մատչելիության հղումներ

Բարձրաստիճան ոստիկանները աշխատանքից ազատվելու մասին զեկուցագրեր են գրել


Ոստիկանության «Զվարթնոց»-ի գծային բաժնի պետ Կարեն Բաբայանը երեկ զեկուցագիր է գրել աշխատանքից ազատվելու մասին:

Աշխատանքից ազատվելու մասին զեկուցագիր է գրել նաեւ ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության ծառայության բաժնի պետ Արմեն Հակոբյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս տեղեկությունները հաստատեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Հիշեցնենք, նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ազատվեց աշխատանքից եւ նրա փոխարեն ոստիկանապետ նշանակվեց Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը։

Տեղեկություններ կան, որ բարձրաստիճան ոստիկանների՝ աշխատանքից ազատվելու մասին զեկուցագրեր ներկայացնելը կապված է նոր ոստիկանապետի նշանակման հետ։


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG