Թռչկանի ջրվեժի մոտ ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարելու նպատակով հոկտեմբերի 25-ից ջրվեժի մոտ ապաստանած քաղաքացիական ակտիվիստների ջանքերը հաջողությամբ են պսակվել․ հիդրոէլեկտրակայանի շինարարությունն իրականացնող «Ռոբշին» ՍՊԸ-ն այսօր հայտարարություն է տարածել շինարարությունը դադարեցնելու եւ շինարարական տեխնիկան տարածքից դուրս բերելու մասին։
Ընկերությունը նշում է, որ որոշման համար հիմք է ծառայել «բնապահպանության նախարարության առաջարկությունը, ինչպես նաեւ քաղաքական տարաբնույթ շահարկումները կանխելու» ցանկությունը։
«Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտացոլող լուծումներ», - ասված է «Ռոբշին» ՍՊԸ-ի տնօրինության տարածած հայտարարությունում։
«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անվան տակ միավորված ակտիվիստները արդեն մի քանի ամիս է պայքարում են ջրագրական հուշարձան համարվող ջրվեժի վերեւում ՀԷԿ-ի կառուցման դեմ։
Դեռեւս 2004 թվականին կառավարության որոշման համաձայն` թույլտվություն է տրվել Չիչխան գետի վրա կառուցել փոքր ՀԷԿ, իսկ 2010 թվականի ապրիլի 7-ի որոշման համաձայն, շինարարություն կատարելու թույլտվությունը տրվել է «Ռոբշին» ՍՊԸ-ին: Այնուհետեւ բնապահպանության նախարարությունը ՀԷԿ-ի կառուցման համար տվել է դրական բնապահպանական փորձագիտական եզրակացություն` առանց հաշվի առնելու, որ 2008-ից Թռչկանը մտել է Հայաստանի բնության հուշարձանների ցանկի մեջ:
Սաթենիկ Վանցյան, Գյումրի