Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հզորացնելու է ռազմական ներկայությունը Պարսից ծոցում


Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտնել է Պարսից ծոցում ռազմական ներկայությունը հզորացնելու մտադրության մասին։

Դա տեղի կունենա Իրաքից ամերիկյան ուժերը մինչեւ այս տարեվերջ դուրս բերելուց հետո։

Այդ մասին հաղորդել է «Նյու Յորք Թայմս» օրաթերթը, որի աղբյուրների համաձայն, այս օրերին Վաշինգթոնը Քուվեյթի իշխանությունների հետ բանակցում է այդ երկրի տարածքում զորքեր տեղակայելու, ինչպես նաեւ Պասից ծոցում ռազմանավերի թիվն ավելացնելու հարցերի շուրջ։
Այդ նոր ուժերը, թերթի փոխանցմամբ, անհրաժեշտ կլինեն Իրաքում անվտանգության համակարգի խափանման կամ Իրանի հետ ռազմական հնարավոր ընդհարման դեպքերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG