Մատչելիության հղումներ

Վարչապետը գոհ է հայ - ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ընդունել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, հայ - ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինին։

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ - ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից, ընդգծելով, որ այն կարեւոր նշանակություն ունի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական դաշնակցային հարաբերություններում:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են նաեւ, որ այսօր Երեւանում ավարտվում են հայ - ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքները, որոնք մեկնարկել էին հոկտեմբերի 24-ին:

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG