Մատչելիության հղումներ

Սարկոզի. «2001-ին Հունաստանին եվրոյի գոտի մտնելու թույլտվություն տալը սխալ էր»


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ասել է, թե 2001 թվականին Հունաստանին եվրոյի գոտի մտնելու թույլտվություն տալը սխալ էր, եւ որ այսօրվա ճգնաժամը պայմանավորված է հենց դրանով:

Ըստ Ֆրանսիայի նախագահի` 2001-ին Հունաստանը տնտեսության վերաբերյալ սխալ ցուցանիշներ է տրամադրել, եւ այդ երկրի տնտեսությունը պատրաստ չի եղել եվրոյի գոտի մտնելուն:

Եվրամիության երկրների ղեկավարները երկու օր առաջ Բրյուսելում կայացած գագաթնաժողովին համաձայնության են եկել եվրոյի գոտին ճգնաժամից հանելու շուրջ, մասնավորապես` 100 միլիարդ եվրոյի լրացուցիչ օգնություն տրամադրել Հունաստանին եւ 50 տոկոսով կրճատել այդ երկրի պարտքը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG