Պետական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնական կայքէջի համաձայն, հանդիպման սկզբում, ողջունելով Հայաստանի նախագահին, Վլադիմիր Պուտինը անդրադարձել է հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերին՝ նշելով, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը շարունակում է աճել, իսկ ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում հասնում են մոտ 3 միլիարդ դոլարի, կամ ավելի ճիշտ՝ «մոտավորապես 2.8 միլիարդ դոլարի»։
«Ընդհանուր առմամբ, մեզ մոտ մի խումբ ուղղություններով հարաբերությունները զարգանում են բավականին դիվերսիֆիկացված կերպով, զարգանում են հաջողությամբ», - նշել է Պուտինը։
Ռուսաստանի վարչապետը, հիշատակելով Հայաստանի վարչապետի հետ վերջերս ունեցած «բավականին հանգամանալից» զրույցի մասին, կրկին անգամ փաստել է, որ երկկողմ աշխատանքային հարաբերություններում ամեն ինչ «լավ է գործում»։
Իր հերթին՝ Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի եւ առկա երկխոսության առնչությամբ, որը «թույլ է տալիս քննարկել ցանկացած հարց»։
«Մենք կարծում ենք, որ մեր տնտեսական հարաբերությունները իսկապես վատ չեն զարգանում։ Ինչպես դուք արդեն նշեցիք, անցած տարի մենք հասանք մինչեւ 1 միլիարդ դոլարի առեւտրաշրջանառության։ Փոքրիկ Հայաստանի համար դա լուրջ թիվ է», - ասել է Հայաստանի նախագահը։
Սերժ Սարգսյանը նշել է, որ օտարերկրյա ներդրումների 57 տոկոսը ռուսական ներդրումներն են, կան ռուսական կամ համատեղ մոտավորապես 1500 ընկերություններ, այսինքն, այդ իմաստով՝ աճ կա:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ հումանիտար ոլորտում հայ - ռուսական համագործակցության մասին, որը, նրա հավաստմամբ, եւս լավ է զարգանում:
Ըստ Հայաստանի նախագահի, Ռուսաստան իր այցի օրերին պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր քվոտաների մասին:
«Իհարկե, մենք կցանկանայինք քննարկել նոր ծրագրերի հնարավորությունները, որոնք է՛լ ավելի կամրապնդեն մեր հարաբերությունները», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նախքան Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպել էր Ռուսաստանի խորհրդարանի Դաշնային խորհրդի եւ Պետդումայի նախագահների, ինչպես նաեւ Մոսկվայի քաղաքապետի հետ։
Ավարտելով պետական այցը Ռուսաստանի Դաշնություն` Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան: