Մատչելիության հղումներ

Եվրամիությունը եվրոն փրկելու հարցում որոշ առաջընթաց է գրանցել


Եվրոպական Միության առաջնորդները այսօր Բրյուսելում որոշ առաջընթաց են գրանցել եվրոյի գոտու երկրներում առկա պարտքերի շուրջ հասունացած ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Գերմանիայի ճնշման տակ հրաժարվել է ճգնաժամը հաղթահարելու նպատակով Եվրամիության Կենտրոնական բանկի ֆոնդերը առանց սահմանափակումների օգտագործելու իր առաջարկից։

Դրա փոխարեն եվրոզոնայի երկրները քննարկում են իրենց ֆոնդային շուկան զարգացող երկրների, ինչպիսիք են, օրինակ՝ Չինաստանն ու Բրազիլիան, օգնությամբ փրկելու հնարավորությունը։

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպույը 12 ժամ տեւած բանակցություններից հետո հայտարարել է, որ հանդիպումը կշարունակվի չորեքշաբթի օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG