Մատչելիության հղումներ

Վեհափառը մեկնում է Մոսկվա


Այսօր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնում է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմ, Մոսկվա, ուր Վեհափառի հանդիսապետությամբ վաղը կկատարվի թեմի առաջնորդանիստ եկեղեցու խաչերի օրհնության եւ օծման արարողությունը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում նշված է, որ Մոսկվայի կենտրոնում հայկական եկեղեցական համալիրի շինարարությունը սկսվել է 2006 թվականին։ 1.32 հա տարածք զբաղեցնող համալիրը ընդգրկում է մայր եկեղեցին, Ս. Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային եւ վարչական մասնաշենքերը, հանդիսությունների սրահները եւ թանգարանը:

Վաղը մեկնարկելու է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ռուսաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG