Հոլիվուդյան կազմակերպությունները եւ ամերիկյան ստեղծագործական միությունները Իրանի իշխանություններին հորդորել են ազատ արձակել իրանցի 6 անկախ կինոգործիչներին` պրոդյուսեր Քաթայուն Շահաբին, ռեժիսորներ Նասեր Սաֆարիանին, Հադի Աֆարիդեհին, Մոջթաբա Միրթահմասբին, Շահնամ Բազդարին եւ Մոհսեն Շահնազդարին։
Ամերիկացի կինոգործիչները հորդորել են Իրանի ղեկավարներին նաեւ չեղյալ հայտարարել անվանի կինոռեժիսոր Ջաֆար Փանահիի տնային կալանքը եւ բանտից ազատել դերասանուհի Մարզիեհ Վագամեհրին։
Ամերիկացի կինոգործիչները հորդորել են Իրանի ղեկավարներին նաեւ չեղյալ հայտարարել անվանի կինոռեժիսոր Ջաֆար Փանահիի տնային կալանքը եւ բանտից ազատել դերասանուհի Մարզիեհ Վագամեհրին։