Թեհրանում վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով իրանցի կինոռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:
Ռեժիսորին նաեւ 20 տարով արգելվել է ֆիլմեր նկարահանել եւ դուրս գալ երկրի սահմաններից:
Փանահիի ընտանիքի անդամները հայտնել են, որ դատարանի որոշումը հրապարակվել է երկու շաբաթ առաջ, բայց դեռեւս ուժի մեջ չի մտել:
Բազմաթիվ միջազգային կինոմրցանակների դափնեկիր Փանահին դատապարտվել է անցած դեկտեմբերին` հակապետական գործունեւություն ծավալելու մեղադրանքով: Իշխանությունները գտել են, որ 2009 թվականի նախագահական ընտրություններին հետեւած զանգվածային բողոքի ցույցերի մասին պատմող նրա վավերագրական կինոնկարը ուղղված է իշխող վարչակարգի դեմ: