Ռուսաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում այսօր կանցկացվի Occupy Russia ակցիան, որի նախաձեռնողները գլոբալ փոփոխություններ պահանջող Occupy Wall Street նյույորքյան ակցիայի հետեւորդներն են:
Սոցիալական ցանցերում հնարավոր մասնակիցներին կոչ է արվում անցկացնել խաղաղ ակցիա` նպատակ ունենալով «խոսել, քննարկել եւ համախմբվել»:
Ակցիայի նախաձեռնողների մանիֆեստում գրված է. - «Իշխանության մարմինները ծառայում են փոքրամասնությանը` անտեսելով մեծամասնության ցանկությունը… Ուստի հոկտեմբերի 15-ին աշխարհի բոլոր ժողովուրդները դուրս են գալու փողոց` իրական ժողովրդավարություն պահանջելու»:
Այս շարժմանը, լրատվամիջոցների հաղորդմամբ, միացել են արդեն աշխարհի 1700 քաղաքների բնակիչներ: