Մատչելիության հղումներ

Եմենում սպանվել է «Ալ-Ղաիդա»-ի տեղական ղեկավարներից մեկը


Եմենի հարավ-արեւելքում սպանվել է «Ալ Ղաիդա»-ի եմենյան ստորաբաժանման լրատվամիջոցների հարցերով ղեկավար Իբրահիմ ալ-Բանան:

Երկրի պաշտպանության նախարարի խոսքով, ալ-Բանան ու եւս վեց մարդ` ենթադրաբար զինյալներ, զոհվել են երեկ երեկոյան «Ալ-Ղաիդա»-ի ռազմաբազաներին հասցված օդային հարվածների ընթացքում:

Որոշ լրատվամիջոցների պնդմամբ, նշված հարվածները հասցրել է Եմենի օդուժը, մյուսները հաղորդում են, որ դա արել են ամերիկյան օդուժի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG