Մատչելիության հղումներ

Տրիպոլիում բախումների ընթացքում 3 մարդ է զոհվել


Առնվազն 3 մարդ զոհվել եւ 30-ը վիրավորվել են ուրբաթ օրը Լիբիայի մայրաքաղաքում երկրի նախկին բռնապետ Մուամար Քադաֆիի եւ Ազգային անցումային խորհրդի ուժերի միջեւ տեղի ունեցած բախումներում:

Լրատվական գործակալությունները նշում են, որ այս բախումները, որոնց մասնակցել են Քադաֆիի մոտ 50 կողմնակիցներ, կազմակերպված դիմադրության առաջին դրսեւորումներն են օգոստոսի 23-ին նոր իշխանության ուժերի կողմից Տրիպոլին գրավելուց հետո:

Անցումային խորհրդի ուժերը շարունակվում են մարտերը Քադաֆիի ծննդավայր Սիրթում լիակատար վերահսկողություն հաստատելու համար:

Նախկին բռնապետ Քադաֆիի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG