Մատչելիության հղումներ

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական հարցեր


Ուրբաթ երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ:

Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, նիստում քննարկվել են ներքաղաքական մի շարք հարցեր։

Ավելի վաղ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ Հանրապետականի գործադիր մարմնի նիստում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության հարցը չի քննարկվել։


Հովհաննես Շողիկյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG