Մատչելիության հղումներ

Սուոնքը փոշմանել է Կադիրովի ծննդյան օրվա տոնակատարությանը մասնակցելու համար


Ամերիկացի դերասանուհի, Օսկարի կրկնակի դափնեկիր Հիլարի Սուոնքը հայտարարել է, թե խորապես փոշմանել է, որ մասնակցել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ծննդյան օրվա տոնակատարությանը Գրոզնիում:

«Ոչինչ չեմ իմացել Կադիրովի ռեժիմի իրականացրած հանցագործությունների մասին եւ ամբողջական պատկերացում չեմ ունեցել սպասվող միջոցառման մասին», - Associated Press լրատվական գործակալությանն ասել է դերասանուհին:

Ավելի վաղ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել էր Հիլարի Սուոնքին, դերասան Ժան-Կլոդ Վանդամին, ինչպես նաեւ ջութակահարուհի Վանեսա Մեյին հոկտեմբերի 5-ին Կադիրովի կազմակերպած համերգ-խնջույքին մասնակցելու համար:

Իրավապաշտպանները մեղադրում են Կադիրովի կառավարությանը խոշտանգումների, մարդկանց առեւանգելու եւ սպանությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG