Մատչելիության հղումներ

Կոսովոն հրաժարվում է Սերբիայի հետ բանակցություններից


Կոսովոյի կառավարությունը հրաժարվել է Սերբիայի հետ բանակցություններ վարել ինքնահռչակ հանրապետության հյուսիսային՝ սերբերով բնակեցված շրջանում ծագած կոնֆլիկտային իրավիճակի շուրջ։

Եվրամիության բանակցող Ռոբերտ Կուպերը, ով երկօրյա այցով տարածաշրջանում է, փորձում է վերակենդանացնել կողմերի միջեւ երկխոսությունը։

Կուպերի հետ հանդիպումից հետո Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին հայտարարել է, որ Պրիշտինան բանակցությունների վարման հստակ պլատֆորմ ունի, որը հիմնված է Կոսովոյի անկախության եւ տարածքային ամբողջականության վրա։

Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ երկխոսությունը ընդհատվեց սեպտեմբերին, այն բանից հետո, երբ Պրիշտինայի իշխանությունները, միջազգային հանրության ներկայացուցիչների աջակցությամբ, փորձեցին Կոսովոյի հյուսիսային երկու անցակետերի նկատմամբ վերահսկողություն սահմանել, ինչը հանգեցրեց բռնությունների նոր ալիքի։

Կոսովոն միակողմանիորեն Սերբիայից անկախություն է հռչակել 2008 թվականին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG