Մատչելիության հղումներ

Լատվիայի ընտրություններում հաղթանակած կուսակցությունը զրկվել է կառավարություն կազմելու հնարավորությունից


Լատվիայում վերջերս անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած կուսակցությունը՝ ձախ-կենտրոնամետ «Համաձայնության կենտրոնը», որին հիմնականում աջակցում է երկրի ռուսալեզու բնակչությունը, շարունակելու է մնալ ընդդիմությունում։

Երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ երեք այլ քաղաքական ուժեր՝ «Միասնություն», «Ամեն ինչ՝ Լատվիային» եւ երկրի նախկին նախագահ Վալդիս Զալտերսի գլխավորած Բարեփոխումների կուսակցությունը պայմանավորվածություն են ձեռք բերել իշխող կոալիցիա ձեւավորելու մասին։

Կոալիցիա կազմած ուժերը խորհրդարանում կունենան ընդհանուր առմամբ 56 մանդատ, մինչդեռ «Համաձայնության կենտրոնի» ստացած մանդատների թիվը 31-ն է։

Ակնկալվում է, որ նոր կառավարությունը կգլխավորի նախկին վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG