Մատչելիության հղումներ

Զինված ուժերում ստեղծվելու է հանցագործությունների կանխարգելման հարցերով աշխատանքային խումբ


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային հանդիպում է ունեցել զինդատախազ Գեւորգ Կոստանյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն առնչվող հարցեր։

Հանդիպման արդյունքում պաշտպանության նախարարի եւ զինվորական դատախազի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել զինված ուժերում կարգապահության խթանման, հանցավորության մակարդակի նվազեցման, հանցագործությունների կանխարգելման եւ պատասխանատվության խստացման նպատակով համատեղ հրամանով ստեղծել աշխատանքային խումբ, որը կվերանայի զինված ուժերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը եւ առաջարկություններ կմշակի դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել փորձագիտական ակտիվ օժանդակություն ցուցաբերել աշխատանքային խմբի գործունեությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG