Մատչելիության հղումներ

Եմենի նախագահը առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի


Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը հայտարարել է, որ առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի: 33 տարի իշխանության ղեկին գտնվող Սալեհը այդ մասին հայտարարել է իր հեռուստատեսային ելույթի ժամանակ:

Նույն օրը Եմենի հարավում գտնվող Թաիզ քաղաքում Սալեհի հակառակորդների եւ կողմնակիցների միջեւ բախում է տեղի ունեցել:

Շաբաթ օրը Եմենի ընդդիմությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել ցույցեր անել` ի պատիվ ուրբաթ օրը Նոբելյան մրցանակի արժանացած Թավակուլ Քարմանի քաղաքացիական ակտիվության:

Եմենում արդեն 9 ամիս տեղի են ունենում Սալեհի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG