Մատչելիության հղումներ

Լրացավ Աննա Պոլիտկովսկայայի սպանության 5-րդ տարին


Այսօր լրանում է ռուսաստանյան «Նովայա գազետա» թերթի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության 5-րդ տարին:

Վերջերս լրագրողի սպանությունը կազմակերպելու համար մեղադրանք առաջադրվեց ռուսաստանցի բարձրաստիճան ոստիկան Դմիտրի Պավլյուչենկոյին, սակայն մինչ օրս անհայտ է, թե ով էր պատվիրել Պոլիտկովսկայայի սպանությունը:

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպության տվյալներով` 2000 թվականից ի վեր Ռուսաստանում իրենց մասնագիտական գործունեության պատճառով սպանվել են առնվազն 19 լրագրողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG