Մատչելիության հղումներ

Ստորագրվել են հայ - ֆրանսիական համագործակցության նոր փաստաթղթեր


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցի շրջանակներում երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրը ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջեւ մշակութային, գիտական եւ տեխնիկական համագործակցության ծրագիրը:

Այնուհետեւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ Ֆրանսիական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Դով Զերան ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ Ֆրանսիական զարգացման գործակալության միջեւ:

«Ստորագրված փաստաթղթերը հարստացնում են հայ - ֆրանսիական լայն իրավապայմանագրային դաշտը, որը ներառում է 25 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագիր եւ նոր հնարավորություններ ընձեռում համագործակցության առավել խորացման համար», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG