Մատչելիության հղումներ

Սողանքից առավոտյան դուրս են բերվել երկու բեռնատարներ


Հոկտեմբերի 6-ի ժամը 9.25-ի դրությամբ սողանքային գոտում աշխատում է 15 փրկարար Տավուշի մարզից, 30 փրկարար` Լոռու մարզից, 32 փրկարար` Շիրակից, 20 փրկարար` Երեւանից մեկնած հատուկ փրկարարական ջոկատից, այնտեղ է նաեւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:

Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` առավոտյան Կոտայքի մարզից սողանքի վայր է ժամանել եւս 31 փրկարար:

Դեպքի վայրում գտնվող արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը գլխավորում է նախարարության` տեղում գործող օպերատիվ շտաբը:

Առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում քարշակի օգնությամբ սողանքային գոտուց դուրս է բերվել C 3246 ЕМ պետհամարանիշով բուլղարական, մեծ կցորդով բեռնատարը:

Ժամը 9.25-ին սողանքից դուրս է բերվել սպիտակ «Վոլվո» բեռնատարը` CA 4443 AM պետհամարանիշով: Երեկ երեկոյան դուրս էր բերվել նույն բեռնատարի կոնտեյները:

Կիրակի երեկոյան Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի տակ մնացած 35 մեքենաներից երեկվա դրությամբ դուրս էին բերվել 15-ը։

Սողանքի հետեւանքով անհետ կորած 5 անձանց ցանկում փոփոխություն չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG