Մատչելիության հղումներ

Վախճանվել է Վանուշ Խանամիրյանը


Երեկ ուշ երեկոյան, 84 տարեկան հասակում վախճանվել է Հայաստանի ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը։

Վանուշ Խանամիրյանը եղել է Պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար, Պարարվեստի գործիչների միության նախագահ։

Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է. - «Վանուշ Խանամիրյանը մեկն էր այն քչերից, ում մեծությունը մեր ժողովուրդն ընդունում էր անվերապահորեն: Դա պատահական չէ, քազնի Խանամիրյանն իր վառ տաղանդով, անմնացորդ նվիրումով եւ անսպառ էներգիայով աշխարհի համար բացահայտեց հայկական պարարվեստը, այն դարձրեց ճանաչելի ու գնահատված: Թերեւս նրա կյանքի ու գործի լավագույն գնահատականը այն համաժողովրդական սերն է, որ վայելում էր Վանուշ Խանամիրյանը»:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG