Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը այսօր բավարարեց Հայ ազգային կոնգրեսի ակտվիստ Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու` Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Տիգրան Առաքելյանը եւ ՀԱԿ վեց այլ ակտիվիստներ ձերբակալվել էին օգոստոսի 9-ին ոստիկանության հետ ունեցած միջադեպի արդյունքում: Նախաքննական մարմինը օգոստոսի 12-ին կալանավորման որոշում էր ընդունել ձերբակալված 7 ակտիվիստներից 4-ի նկատմամբ: Տիգրան Առաքելյանի նկատմամբ, (ով այս միջադեպի արդյունքում միակն է, ում խափանման միջոցը գրավի դիմաց կամ ստորագրությամբ չփոխվեց), առաջադրվել էր այս գործով ամենածանր մեղադրանքը` խուլիգանություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելը:
Ընդդիմադիր երիտասարդը իրեն ներկայացված մեղադրանքները չի ընդունում: