Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում դատում են «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին


Թուրքմենստանում դատարանի առաջ է կանգնել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության թղթակից Դովլեթմուրադ Յազգուլիեւը` ինքնասպանության փորձի հասցնելու մեղադրանքով:

Ըստ նախաքննական մարմնի, ինքնասպանության փորձ է կատարել լրագրողի ազգականուհին, ում հայրը դստեր ինքնասպանության փորձի համար մեղադրում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության թղթակցին:

Եթե մեղքն ապացուցվի, Յազգուլիեւին սպառնում է մինչեւ 5 տարի ազատազրկում:

Լրագրողի ընտանիքի անդամները գտնում են, որ Յազգուլիեւին հետապնդում են իր մասնագիտական գործունեության պատճառով:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվ Քորնը հայտարարել է, որ Թուրքմենստանի իշխանությունները փորձում են պարզապես լռեցնել Յազգուլիեւին, քանի որ լրագրողը ժամանակին անդրադարձել էր Աբադանում զինապահեստի պայթյունին, որը երկրի իշխանությունները փորձում էին կոծկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG