Մատչելիության հղումներ

Կանադացի գիտնականը մահացել է Նոբելյան մրցանակին արժանանալուց երեք օր առաջ


Նոբելյան կոմիտեն երեկ որոշել է բժշկագիտության բնագավառում 2011 թվականի Նոբելյան մրցանակ շնորհել Ռալֆ Շտայնմանին, ով ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացել է մրցանակին արժանանալուց երեք օր առաջ` սեպտեմբերի 30-ին:

Որոշումը կայացվել է` չնայած Նոբելյան կոմիտեի կանոնադրությունը մրցանակի հետմահու շնորհում չի նախատեսում:

Ծագումով կանադացի Շտայնմանի գործընկերները Նյու Յորքի Ռոքֆելեր համալսարանից հայտնել են, որ իմունային համակարգի հետազոտությունը, որի համար գիտնականին շնորհվել է Նոբելյան մրցանակը, օգնել է նրան նոր թերապիայի միջոցով երկարաձգել իր իսկ կյանքը, ըստ որոշ գնահատականների` 4.5 տարով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG