Երեկ երեկոյան Ալավերդի - Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրում տեղի ունեցած սողանքի հետեւանքով հոկտեմբերի 3-ի ժամը 9.41-ի դրությամբ կա երկու տուժած:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` Արճիս գյուղի 38-ամյա բնակիչ Հրաչիկ Ժորայի Մուսայելյանը ստացել է թեթեւ կոտրվածք եւ Նոյեմբերյանի հիվանդանոցում ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել:
Ալավերդի քաղաքի 24-ամյա բնակիչ Արտակ Ռաֆայելի Մայիլյանը ստացել է քերծվածքներ եւ Ալավերդու հիվանդանոցում ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ժամեր առաջ սողանքի հետեւանքների եւ որոնողա-փրկարարական աշխատանքների մասին հետեւյալ մանրամասներն էր փոխանցել.
«Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր - Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մետր երկարությամբ եւ 60 մետր բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղեւորներին օգնություն ցուցաբերելու համար: Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության` ՀՓԾ ՓՈՒՎ ՀՓՋ-ից` 23 փրկարար, Տավուշի ՄՓՎ` 15 հրշեջ-փրկարարներ եւ ՄՓՎ ՓՋ-ից 6 փրկարար, Իջեւանից 6 հրշեջ-փրկարար, Լոռու մարզի Ալավերդու ՀՓՋ-ից` 6 հրշեջ-փրկարար, Լոռու ՄՓՎ-ից 9 հրշեջ-փրկարար, Ստեփանավանի ՀՓՋ-ից 2 եւ Վանաձորի ՀՓՋ-ից 4 հրշեջ-փրկարարներ, ինչպես նաեւ «Լոռե» փրկարարական ջոկատ հասարակական կազմակերպությունից` 3 փրկարար: Պաշտպանության նախարարության 4 ծանր տեխնիկա եւ 20 զինծառայող, առողջապահության նախարարությունից ` շտապօգնության 10 բրիգադ, իսկ տարածքը շրջափակված է եւ վերահսկվում է ոստիկանների կողմից: Հասարակական կարգի պահպանման եւ երթեւեկության կարգավորման նպատակով դեպքի վայրում են ճանապարհային ոստիկանության 6 մեքենաներ, 50 ոստիկաններ եւ լրացուցիչ` Տավուշի մարզային ոստիկանության 15 ոստիկան: Տեղում պարզվել է, որ փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենաներ: Տեղեկություններ կան 7 տուժածների մասին, ովքեր ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ: Որոնողա-փրկարարական աշխատանքները դժվարանում են սողանքի ակտիվության պատճառով»: