Մատչելիության հղումներ

Լուսանկար՝ կոշիկի տուփով


Լուսանկար՝ կոշիկի տուփով
please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00
Սեւ ներկված կոշիկի տուփ, սեւ կպչուն ժապավեն, լուսանկարչական թուղթ եւ քորոց. Պաոլան սովորեցնում էր՝ ինչպես լուսանկարել առանց ավանդական ֆոտոխցիկի:

Նա ամբողջությամբ սեւ կոշիկի տուփի մեջ դնում է լուսանկարչական թուղթը, փաթաթում այդ տուփը սեւ կպչուն ժապավենով, այնպես, որ տուփի մեջ ընդհանրապես լույս չթափանցի: Դնում է տուփը արեւի տակ եւ հանում է դրա վրայից քորոցը: Քորոցով տուփի կենտրոնական մասում նախորոք արված փոքրիկ անցքն էլ ծառայելու է որպես ֆոտոխցիկի օբյեկտիվ: Այս սարքի անվանումը կարելի է թարգմանել որպես քորոցի օգնությամբ գործող ֆոտոխցիկ:

«Քորոցի օգնությամբ գործող ֆոտոխցիկն աշխատում է «կամերա օբսկուրայի» սկզբունքով, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է մութ սենյակ: «Կամերա օբսկուրան» գործում է հետեւյալ սկզբունքով. եթե ունես ամբողջությամբ մութ տարածք, բայց ունես մեկ փոքրիկ անցք, լույսը, անցնելով այդ անցքի միջով, այդ փակ տարածության պատին կարտացոլի այն, ինչ գտնվում է դրսում», - բացատրեց Պաոլան:

Նրա խոսքերով երբեմն լավ արդյունք ես ստանում միանգամից, երբեմն բավականին շատ ժամանակ է պահանջվում: Թե ինչպիսին կլինի լուսանկարը՝ կախված է լուսանկարվող առարկայի հեռավորությունից, տարածքի լուսավորությունից, տուփի խորությունից եւ, իհարկե, հաջողությունից: Նախօրոք հաշվարկել այս ամենը եւ գուշակել՝ ինչ տեսք կունենա լուսանկարը, գրեթե անհնար է: Պաոլան պատմեց, որ այսպիսի ֆոտոխցիկներ կարելի է պատրաստել օգտագործելով նույնիսկ լվացքի մեքենան:

Նա ծագումով իտալացի է, վերջին 10 տարիներին ապրում եւ աշխատում է Լոնդոնում. դասավանդում է լուսանկարչության հիմունքներ: Հայրը լուսանկարիչ է, բայց Պաոլան խոստովանում է, որ մանկուց չի սիրել լուսանկարչությունը: Միայն համալսարանում է սկսել զբաղվել դրանով:

«Սկսեցի տարբեր էքսպերիմենտներ անել եւ հասկացա, որ դա իմ տարերքն է», - ասաց նա:

Իր ուսանողների հետ երբեմն նկարում են մարդկանց, երբեմն՝ ինչ-որ կառույցներ: Իհարկե ավելի հեշտ է կառույցներ լուսանկարելը, քանի որ մարդիկ պետք է որոշ ժամանակ անշարժ լինեն, որպեսզի լուսանկարը ստացվի:

5, 10 եւ 15 րոպեով «ֆոտոխցիկը» արեւի տակ թողնելուց հետո, ոչինչ չստացանք, լուսանկարչական թուղթը այսպես ասած վառվեց:

«Սովորաբար Լոնդոնում նույնիսկ 30 րոպե է տեւում մինչեւ թուղթը մուգ գույն ստանա, բայց ես շատ թուղթ ունեմ, եւ շարունակելու եմ մինչեւ գոնե որեւէ բան ստանամ», - ասաց նա:

Պաոլայի խոսքերով սա Երեւանյան ուժեղ արեւի պատճառով էր, քանի որ լուսանկար ստանալու համար Լոնդոնի արեւի ուժգնության պայմաններում այսքան ժամանակը բավարարում էր:
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG