Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Լիբանանի խորհրդարանի նախագահը


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկուշաբթի օրը Երեւան կժամանի Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը:

Եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում Լիբանանի խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հոկտեմբերի 4-ին նախատեսվում է Լիբանանի խորհրդարանի նախագահի ելույթը Հայաստանի Ազգային ժողովի նիստում:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG